ՄՄարիա Գաբրիելյան

Ընտանեկան, սոցիալական նպաստն ու հրատապ օգնությունը կվճարվեն նաև անկանխիկ եղանակով

Ընտանեկան, սոցիալական նպաստն ու հրատապ օգնությունը կվճարվեն նաև անկանխիկ եղանակով

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ 2021 թվականի հուլիսի 1-ից ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիները կարող են ընտանեկան, սոցիալական նպաստն ու հրատապ օգնությունն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով՝ իրենց ցանկությամբ։
 

Այդ նպատակով ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ ներկայացնելով գրավոր դիմում և ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը:

 

Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, իսկ հաշիվը բացվի դիմողի անունով: Վերջինս իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու տարածքային կենտրոն` նպաստը կամ հրատապ օգնությունն ստանալու եղանակը կամ բանկը փոխելու համար:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում