ԱԱրսեն Մկրտչյան

Փաստաբանները պետք է գիտակցեին փոփոխության անհրաժեշտությունը և պալատը դուրս հանեին լճացումից. Գյոզալյան

Փաստաբանները պետք է գիտակցեին փոփոխության անհրաժեշտությունը և պալատը դուրս հանեին լճացումից. Գյոզալյան

Փաստաբանների պալատը երեկ նոր նախագահ է ընտրել Սիմոն Բաբայանին: Նրա օգտին քվեարկել է 937, մյուս թեկնածու Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: Գործող 2352 փաստաբանից ընտրությանը մասնակցել է 1111-ը: Նորընտիր նախագահն անպատասխան է թողել «Լուրերի» հեռախոսազանգերը, մեր նկարահանող խմբին նաև թույլ չեն տվել մտնել Փաստաբանների պալատի շենք:

Բաբայանը Փաստաբանական դպրոցի տնօրենն է. պալատի նախագահ ընտրվելուց հետո նա պետք է դպրոցի տնօրենի թեկնածու առաջադրի: Նոր նախագահի լիազորություններն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 5-ից: Պարտված թեկնածու Գևորգ Գյոզալյանի համար ընտրության արդյունքները կանխատեսելի էին:

«Լուրերի» հետ զրույցում Գյոզալյանը նշել է, որ փաստաբանները պետք է գիտակցեին փոփոխության անհրաժեշտությունը և պալատը դուրս հանեին լճացումից, սակայն դա չարեցին: Փաստաբանը լավատես չէ, թե նորընտիր նախագահը կկարողանա դա անել:

Գևորգ Գյոզալյան, ՓՊ նախագահի թեկնածու - Ըստ էության, ես պետք է տեսնեմ՝ նա տարանջատվո՞ւմ է ներկա գործող նախագահից, թե՞ ոչ, նա քայլեր ձեռնարկո՞ւմ է, որպեսզի ապաքաղաքականացվի, թե՞ շարունակում են քաղաքական ինչ-որ հայտարարություններ անել և սպասարկել ընդդիմադիր կամ իշխանական օրակարգեր: Եթե ես տեսնեմ, որ ոչ, նա որևէ բան չի անում կամ նա որևէ որոշիչ դեր չունի, ներկա նախագահին բերում է պալատ՝ դպրոցի տնօրենի կարգավիճակով, իր խորհրդականի կարգավիճակով, և եթե տեսնեմ, որ այս 8 տարվա քաղաքականությունը շարունակվելու է իրականացվել, ապա, այո՛, ես չեմ կարող ուղղակի սրա հետ համակերպվել և, անկախ ամեն ինչից, իմ քայլերն անելու եմ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում