ՆՆարե Ոսկանյան

Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչել են Մոսկվայում

Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչել են Մոսկվայում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ա. Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ:

Համերգին մասնակցել են հայ և ռուս երաժիշտներ: Հնչել են Ա. Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ա. Բաբաջանյանի հոբելյանական տարում միջոցառումների կազմակերպման համար նախարարի տեղակալը պարգևատրվել է Առնո Բաբաջանյանի հոբելյանական մեդալով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում