ԱԱրման Գալոյան

Սեպտեմբերի 12-ի դրությամբ կատարվել է 335 721 պատվաստում

Սեպտեմբերի 12-ի դրությամբ կատարվել է 335 721 պատվաստում

Պատվաստումային գործընթացը շարունակվում է

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 12-ի դրությամբ կատարվել է  335 721  պատվաստում, որից առաջին դեղաչափ` 215 278, երկրորդ դեղաչափ` 120 443։

Հիշեցում. «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար:

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում