ԳԳայանե Թամամյան

Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում բացվել է պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշաքար

Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում բացվել է պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշաքար

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում տեղի է ունեցել Հայրենական մեծ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհված սարիգյուղցիների հիշատակին նվիրված հուշաքարերի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի Ֆեյսբուքի էջը:

 
Հուշաքարերը տեղադրվել են համայնքի բնակիչ Գագիկ Հախվերդյանի նախաձեռնությամբ՝ հայրենիքի համար զոհված մարտիկների հուշարձանի տարածքում:
 

Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ծնողներ, ընկերներ:

 

Ներկաները խոնարհվել և ծաղիկներ են դրել հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարերի մոտ: Այնուհետև տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված ազատամարտիկների հիշատակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում