ԼԼիլիթ Սեդրակյան

Վրաստանում կորոնավիրուսի 2533 նոր դեպք է հայտնաբերվել

Վրաստանում կորոնավիրուսի 2533 նոր դեպք է հայտնաբերվել

Վրաստանում կորոնավիրուսի 2533 նոր դեպք է հայտնաբերվել՝ գրում է jnews.ge կայքը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1762 մարդ, մահացել է 57 հիվանդ:

Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 34383 թեստ, այդ թվում` 19987 արագ հակագենի թեստ և 14396 ՊՇՌ թեստ:

Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման դրական ցուցանիշն է՝ օրական 7.37%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 8.09%, վերջին շաբաթվա ընթացքում՝ 7.5%:

Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 579 031 դեպք, ապաքինվել է 536 321 մարդ, մահացել է 8146 հիվանդ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1 467 065 պատվաստում:

87 մարդ գտնվում է կարանտինում, 6214 պացիենտ բուժվում է հիվանդանոցներում, 1780-ը գտնվում են կորոնավիրուսային հյուրանոցներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում