Արդեն երկու ամիս է, ինչ Երևանում գործում է Ոստիկանության պարեկային ծառայությունը:
Ստորաբաժանման գործառույթները բազմազան են, առօրյան՝ հագեցած:
Երկու ամսվա ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները բացահայտել են հանցագործության 45 դեպք, հայտնաբերել 9 հետախուզվող:
Բացի այդ՝ արձանագրել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների 8600-ից ավելի խախտում:










