ԱԱրման Գալոյան

Բադասյանը ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ անդրադարձել է մաքսային ոլորտի զարգացման առաջնահերթություններին

Բադասյանը ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ անդրադարձել է մաքսային ոլորտի զարգացման առաջնահերթություններին

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։

«Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել առաջիկա տարիներին մաքսային ոլորտի զարգացման առաջնահերթություններին համահունչ համագործակցության վերաբերյալ: 

Անդրադարձել ենք նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված՝ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման ծրագրին»,- տեղեկացրել է Բադասյանը ֆեյսբուքի իր էջում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում