ՆՆարե Ոսկանյան

Բազմաղբյուր գյուղում երկու տղամարդ դանակահարել են իրար. Աշտարակի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

Բազմաղբյուր գյուղում երկու տղամարդ դանակահարել են իրար. Աշտարակի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, մի կին ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգել էր, թե Բազմաղբյուր և Նազրվան գյուղամիջյան ճանապարհին մի քաղաքացու են դանակահարել։ Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ևս երկու հաղորդում ստացվեց «Աշտարակ» բժշկական կենտրոնից. մարմնի ծակած-կտրած վերքերով 37 և 38 տարեկան երկու տղամարդ էին հիվանդանոց տեղափոխվել. մեկը՝ Փարպի, մյուսը Բազմաղբյուր գյուղի բնակիչ։

Հանցագործությունը բացահայտվեց քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ ժամը 1-ի սահմաններում հիվանդանոց դիմած տղամարդիկ Բազմաղբյուր գյուղում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակահարել են իրար։

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Փարպի գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում