ԱԱրման Գալոյան

ՔՏՀԱՏՄ մասնագետները Նոր Նորքում բացահայտել են հակահամաճարակային կանոնների խախտման 5 դեպք

ՔՏՀԱՏՄ մասնագետները Նոր Նորքում բացահայտել են հակահամաճարակային կանոնների խախտման 5 դեպք

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ սեպտեմբերի 10-ին Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով մշտադիտարկումն իրականացրել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ 

Ուսումնասիրվել է Նոր Նորքում ավտոմոբիլային ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները բացահայտել են 5 խախտում, որոնց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։ 

Վերահսկողությանը և վարչարարությանը զուգահեռ՝  Տեսչական մարմինների մասնագետները նաև հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ բացատրական աշխատանքներ են իրականացրել։ 

COVID-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով հասարակական տրանսպորտի վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրերին։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում