ԱԱրևիկ Աբելյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2262 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2262 նոր դեպք

Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2262 նոր դեպք, ապաքինվել է 2795 մարդ, մահացել է 54 վարակակիր՝ տեղեկացնում է jnews.ge կայքը:

24 ժամվա ընթացքում իրականացվել է 34 225 թեստավորում, այդ թվում՝ 19 047 արագ հակագենի և 15 178 ՊՇՌ թեստեր:

Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են. օրական՝ 6.61%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 8.27%, 7 օրվա ընթացքում՝ 7.42%:

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 575 210 դեպք, որից 534 559 մարդ ապաքինվել է, իսկ 8089-ը՝ մահացել:

Պատվաստվել է 1 433 296 մարդ, վերջին մեկ օրվա ընթացքում՝ 24 325:

Հիվանդանոցներում բուժվում է 6327 մարդ, կլինիկական հյուրանոցներում`1918 մարդ:

Վրաստանում վարակակիրների թիվը 32 536 է, որից 1501-ը՝ ծանր վիճակում: Արհեստական ​​շնչառություն է ստանում 365 պացիենտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում