ՆՆարեկ Սահակյան

Եվս 7 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի անցավ ՀՀ կառավարությունում

Եվս 7 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի անցավ ՀՀ կառավարությունում

Եվս 7 սփյուռքահայ մասնագետ է աշխատանքի անցել ՀՀ կառավարությունում: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

«Նրանք Հայաստան են ժամանել ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով և հարցազրույցների արդյունքում ընտրել իրենց նոր աշխատավայրերը: Մեր գրասենյակի «իԳործ» թիմը նրանց ուղեկցեց գերատեսչություններ:

Գասիա Սամուելյանը Լիբանանից և Ռուզաննա Գրիգորյանը Ռուսաստանից կաշխատեն նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնում:

 
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում իր մեկամյա աշխատանքը կսկսի ռուսաստանահայ Մարիամ Մնացականյանը:

 

Լիբանանահայ Զեփյուր Չահրոզյանը դարձավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը: Շվեյցարիայից Լիլիթ Հարությունյանը և Բելգիայից Նունե Հարությունյանը կաշխատեն Երևանի քաղաքապետարանում:
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում իր կարիերան կշարունակի Մարիա Հակոբյանը Շվեդիայից»,- ասված է գրասենյակի Ֆեյսբուքի գրառման մեջ:
 
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում