ԳԳոհար Սարգսյան

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի մի հատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի մի հատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ
Հ-45 (Մ-2)-Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3.7 կմ հատվածում (կմ 0+000-կմ 3+700) իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։ Կապալառուն է «Արհովշին» ընկերությունը։
 
Այս պահին ճանապարհահատվածում կատարվում են ճանապարհային ծածկի ֆրեզավորման, փոշեզրկման աշխատանքներ։ Միջին նորոգման շրջանակներում կկատարվի նաև հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կողնակների հարթեցում, ուղղորդող սյուների տեղադրում, գծանշում և այլն։
 
Նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում