ՎՎարդան Հովսեփյան

Զարեհ Սինանյանը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդի հետ քննարկել է բրազիլահայությանն առնչվող մի շարք հարցեր

Զարեհ Սինանյանը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդի հետ քննարկել է բրազիլահայությանն առնչվող մի շարք հարցեր

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանին: Քննարկվել են բրազիլահայությանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

 
«Բրազիլահայերից շատերը հայրենադարձվելու ցանկություն ունեն, ՀՀ քաղաքացիություն են ստանում, կապվում հայրենիքին: Հոգևոր առաջնորդին մեր գրասենյակում հյուրընկալեցինք հազարավոր մղոններ հատած և հայրենիք ժամանած մի խումբ բրազիլահայ երիտասարդների ուղեկցութամբ:

 

Հանդիպման ընթացքում հյուրերի կողմից կարևորվեց Հայաստանի հետ ակտիվ կապն այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսին է ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագիրը: Անդրադարձ կատարվեց հետագա համագործակցության սերտացման հնարավորություններին»,- ասված է հայտարարությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում