ԳԳոհար Սարգսյան

ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է ընդունել Բելառուսից Լիտվա անցած աֆղանստանցի ներգաղթյալների գործով

ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է ընդունել Բելառուսից Լիտվա անցած աֆղանստանցի ներգաղթյալների գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախօրեին միջանկյալ միջոց է ընդունել՝ ժամանակավոր արգելք սահմանելով Լիտվայից Աֆղանստանի հինգ քաղաքացիների վտարման հետ կապված:

Ըստ դատարանի հաղորդագրության՝ ժամանակավոր պաշտպանության միջոցները գործում են մինչև սեպտեմբերի 29-ը: ՄԻԵԴ դիմած Աֆղանստանի քաղաքացիները օգոստոսին ժամանել են Բելառուս, որտեղից փորձել են հասնել Լիտվա՝ ձգտելով քաղաքական ապաստան ստանալ այնտեղ:

Ներգաղթյալները պնդում են, որ փախել են Աֆղանստանում վերահսկողություն հաստատած թալիբների հետապնդումից:

ՄԻԵԴ-ը նշում է նաև, որ միգրանտները մի քանի անգամ չեն կարողացել հասնել Լիտվա, վերադարձվել են Բելառուս, մնացել են սահմանին և, վերջապես, սեպտեմբերի 5-ից մուտք են գործել մերձբալթյան այդ երկրի տարածք:

Ըստ լիտվական կողմի՝ միայն այս տարի Բելառուսի տարածքից Լիտվա է մուտք գործել ավելի քան 4 հազար անօրինական միգրանտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում