ԳԳոհար Սարգսյան

ՍԱՏՄ տեսուչների ստուգայցը Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներում

ՍԱՏՄ տեսուչների ստուգայցը Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներում

Այսօր Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներն են եղել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թիրախում: 

Covid19-ի կանխարգելմանն ուղղված նորմերը հիմնականում պահպանվել են, սակայն Արաբկիր վարչական շրջանի խանութներից մեկում նկատվել են խախտումներ. թե՛ աշխատակիցները, թե՛ հաչախորդները չեն կրել դիմակներ:

Կազմվել է արձանագրություն: Ստուգայցերը շարունակվելու են: 

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում