Հիմնանորոգվում է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ68+300 - կմ70+800 հատվածը, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:
Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքով անցնող 2.5 կմ երկարությամբ այս հատվածը գտնվում էր անմխիթար վիճակում, ճանապարհային ծածկն ամբողջովին քայքայված էր, ինչը խնդիրներ էր ստեղծում երթևեկության համար։ Բացի այդ, ճանապարհի անմխիթար վիճակը թույլ չէր տալիս բնակիչներին իրացնել բերքը։
Հիմնանորոգումը կնպաստի, որպեսզի լուծվեն բերքի իրացման և սոցիալ-տնտեսական այլ հարցեր։










