ԳԳոհար Սարգսյան

Սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվում է սեպտեմբերի 25-ը

Սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվում է սեպտեմբերի 25-ը

Կառավարության նիստի օրակարգային հարցերից մեկով առաջարկվեց 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 25-ը՝ շաբաթ օրը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարության նիստի ընթացքում հայտնեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Անկախության 30-ամյակի առիթով քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

«Նախագծի ընդունումը բխում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից»,- ասաց Հարությունյանը:

Նախագիծն ընդունվեց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում