Մեդիա ակադեմիայի սաները նշել են դասընթացների ավարտը

ՎՎարդան Հովսեփյան

Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի ուսանողների համար օրը տոնական էր: 6-ամսյա դասընթացների ավարտը նրանք նշել են հադիսավոր պայմաններում՝ Հանրայինի բակում կազմակերպված միջոցառման ժամանակ:

Մարտից մեկնարկած անվճար պարապմունքների ընթացքում ակադեմիայի 100 ուսանող հենց Հանրային հեռուստաընկերությունում ստացել է նախ տեսական, ապա գործնական գիտելիք: Դասընթացներն անցկացվել են երեք բաժիններով՝ լրագրություն, հաղորդավարություն ու սպորտային լրագրություն:

Առաջին ալիքի հմուտ թիմի և հրավիրյալ մասնագետների օգնությամբ՝ Մեդիա ակադեմիայի սաները բացահայտել են հեռուստատեսության գաղտնիքները, իսկ նրանցից լավագույնները դարձել են Հանրայինի ընտանիքի անդամ:

Լենա Մինասյան, Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի ղեկավար - Ամենասեղմ ժամկետներում և ամենահամեստ միջոցներով կարողացանք կազմակերպել այս ամենը, որի պտուղները, հուսով եմ, կկարողանա քաղել ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև մեդիա մենեջերները և, իհարկե, մեր հանրությունն ու հեռուստադիտողը: 

Հովհաննես Մովսիսյան, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն - Բոլորդ ունենալով տարբեր մասնագիտություններ՝ եկաք և որոշեցիք փորձել նոր մասնագիտություն: Ուսանողների մի մասն արդեն աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, բայց այն մարդիկ, որոնք կաշխատեն այլ լրատվամիջոցներում, նրանք, հուսով եմ, կպահեն Հանրայինի դեսպանի կոչումը: Ես համարում եմ, որ դուք Հանրայինի դեսպաններն եք: 


 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում