ԱԱրևիկ Աբելյան

Սպիտակի պոլիկլինիկան նոր ռենտգեն սարք ունի

Սպիտակի պոլիկլինիկան նոր ռենտգեն սարք ունի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Լոռու մարզ՝ ներկա գտնվելու Սպիտակի բժշկական կենտրոնում թվային ճառագայթագրման և ֆլյուրոսկոպիայի ժամանակակից սարքի նվիրաբերման արարողությանը:

 
Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ դեպան Լին Թրեյսին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ:
 

 

Ռենտգեն սարքը ներառված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով առողջապահության նախարարությանը տրամադրվող սարքավորումների շարքում և տրամադրվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով: Այն կծառայի Սպիտակ քաղաքի և հարակից բնակավայրերի շուրջ 40 հազար բնակիչներին բուժօգնություն տրամադրելուն:
 

Նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց COVID-19 համավարակի մեկնարկից ի վեր երկրների որդեգրած համերաշխության սկզբունքը` մարտահրավերներին միահամուռ արձագաքնելու նպատակով:

«Համերաշխության գեղեցիկ օրինակ են COVID-19 համավարակի, ինչպես նաև հետպատերազմական շրջանում ՀՀ առողջապահության համակարգում ԱՄՆ կառավարության իրականացրած մի շարք ներդրումները»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
 
Նրա խոսքով` մարդկանց կյանքի որակի կարևորագույն գրավականը առողջությունն ու կրթությունն են, և պետք է անել առավելագույնը բոլոր բնակավայրերում այդ երկու կարևոր հենասյուները հավասարապես զարգացնելու համար:

 

«Նոր կորոնավիրուսի համավարակը սկսվելուն պես մենք սերտորեն գործակցել ենք ՀՀ կառավարության հետ` ի նպաստ մարդկանց ապահով կենսագործունեության և առողջության: ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով տրամադրված բուժսարքավորումները կմեծացնեն ՀՀ առողջապահական համակարգի կարողությունները նոր կորոնավիրուսի պացիենտների ախտորոշման ու բուժման հարցում»,- իր ելույթում նշեց ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

 

Մասնակիցները հույս հայտնեցին, որ այս ներդրումը կնպաստի մարզում բժշկական ծառայությունների որակի բարելավմանը և բժիշկների մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում