ԱԱրևիկ Աբելյան

ԳԱԱ նախագահը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են գիտական համագործակցության հեռանկարները

ԳԱԱ նախագահը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են գիտական համագործակցության հեռանկարները

Սույն թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ ԳԱԱ-ի և Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցության հեռանկարները, զարգացման ուղիները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտները:

Ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասել է, որ անհրաժեշտ է ոչ միայն վերականգնել նախկինում ունեցած գիտական կապերը, այլ նաև համագործակցությունը հասցնել նոր, ավելի բարձր մակարդակի՝ հաշվի առնելով գիտության նկատմամբ նոր պահանջները: Նա նշեց համատեղ իրականացվող հաջողված ծրագրերը ինֆորմատիկայի, աստղագիտության, երկրաբանության ոլորտներում և ընդգծեց ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

«Գլոբալ մարտահրավերների ժամանակաշրջանում շատ կարևոր է գիտական ակտիվ համագործակցությունը ՀՀ ԳԱԱ-ի և Բուլղարիայի ազգային ակադեմիայի ինստիտուտների միջև, ինֆորմացիայի և փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումը Եվրոպական միության համագործակցության շրջանակներում»,- նշել է Աշոտ Սաղյանը:

Դեսպան Կալին Անաստասովն ընդգծել է պատմական կապերը Հայաստանի և Բուլղարիայի ժողովուրդների միջև: Ըստ նրա՝ այս դժվարին ժամանակներում անհրաժեշտ է բարձրացնել երիտասարդության շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրվածությունը:

«Անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը երիտասարդ գիտնականների միջև, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ինքնակայանալու և ամրապնդելու իրենց ապագան գիտության մեջ»,- ասել է Կալին Անաստասովը:

Քննարկվեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայի միջև համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը, ինչի համար ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և դեսպան Կալին Անաստասովը խոստացան ներդնել բոլոր ջանքերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում