ԳԳոհար Սարգսյան

Աշոցքում քաղաքացին ընկել է շենքի տանիքից ու արգելափակվել երկու շենքի արանքում

Աշոցքում քաղաքացին ընկել է շենքի տանիքից ու արգելափակվել երկու շենքի արանքում

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:06-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղում քաղաքացին ընկել է շենքի տանիքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 3-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչ Մ․ Ք․-ն (ծնված 1952 թ․) ընկել է 4-րդ հարկի տանիքից և արգելափակվել երկու շենքերի արանքում:

Փրկարարները Մ. Ք․-ին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» ԲԿ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում