Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳայանե Թամամյան

Խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով՝ պայմանագիր է կնքվել 10 կազմակերպության հետ

Խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով՝ պայմանագիր է կնքվել 10 կազմակերպության հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է խնամքի ծառայություններ մատուցել ինչպես նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների, այնպես էլ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների միջոցով:    

Ծառայությունները տրամադրվում են դրա կարիքն ունեցող 65 տարեկանը լրացած տարեց և 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված անհատական սոցիալական կարիքի հիման վրա։

Խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով՝ 2021 թվականին դրամաշնորհի տրամադրման պայմանագիր է կնքվել ոլորտում գործող 10 հասարակական կազմակերպության հետ։  

Տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունները ներառում են՝

  • Շուրջօրյա խնամք՝ բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ հաստատություններում (տուն-ինտերնատներ, խնամքի կենտրոններ),
  • Ցերեկային խնամք՝ սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում (ավելի քան 20 կենտրոն),
  • Տնային խնամք՝ տնային պայմաններում սոցիալական սպասարկման ու խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով՝ հանրապետության բոլոր մարզերում և Երևանում։
  • Ժամանակավոր կացարանի տրամադրում՝ անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի միջոցով՝ Երևան քաղաքում,
  •  Կացարանով ապահովում՝ սոցիալական տների միջոցով՝ Երևանում և Մարալիկում (ներառյալ՝ հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարան):

Տուն-ինտերնատներում խնամվող անձանց տրամադրվում է խնամք, առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն, իրավական խորհրդատվություն, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ և այլն։ Տարեցներն ապահովվում են սննդով, հագուստով, անհրաժեշտ կահույքով, անձնական հիգիենայի պարագաներով և այլն։  

Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող տարեց,  աշխատանք չունեցող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական ծրագրի հիման վրա։ Ծառայությունը ներառում է կենցաղային սպասարկում, բժշկական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն։

Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում տարեցներին տրամադրվում է սոցիալ-հոգեբանական և վերականգնողական օգնություն, սնունդ, կազմակերպվում է նրանց մշակութային ժամանցը և այլն։

Ժամանակավոր կացարանում և սոցիալական ֆոնդի կացարաններում շահառուններն ապահովվում են կացարանով, կենսական անհրաժեշտության իրերով, ինչպես նաև կազմակերպվում է նրանց բժշկական օգնության ու սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումը։

Խնամքի ծառայություններ ստանալու համար տարեցը կամ նրա օրինական ներկայացուցիչը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, բժշկական քարտ։ Անհատական սոցիալական կարիքների գնահատումից և խնամքի տրամադրման դրական եզրակացությունն ստանալուց հետո քաղաքացին կուղեգրվի համապատասխան կազմակերպություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում