Գործարանները պատրաստ են մթերել 180 հազար տոննա խաղող

ՎՎահե Կոստանդյան

Սուրենավանի, Արմաշի խաղողը Հայաստանում ամենաշուտն է հասունանում: Այս տարվա շոգ եղանակով պայմանավորված է՛լ ավելի շուտ հասունացավ: Խաղողի մթերումը մեկնարկել է «Պռոշյանի գործարանում»:

Մթերմանը զուգահեռ՝ օրեր առաջ Արարատի խաղողագործները Փոքր Վեդիի հատվածում փակեցին մայրուղին: Նրանք բողոքում էին մեկ կիլոգրամի դիմաց վճարվող 115 դրամ գնից, այսօր արդեն Արագածոտնի խաղողագործները փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը: Մարդիկ դժգոհում էին, թե գործարանները մթերում չեն անում, մինչդեռ մարզում գործող Պռոշյանի գինու գործարանը հայտարարում է՝ այս տարի պատրաստեն 40 հազար տոննա խաղող ընդունել:

Արմեն Գասպարյան, «Պռոշյանի կոնյակի գործարանի» հիմնադիր տնօրեն - Կարող են բերել ոչ միայն նրանք, ովքեր պայմանագիր ունեն, այլև պայմանագիր չունցողները: Եթե խաղողը որակյալ է, նորմալ է ամեն ինչ, պայմանագիրը կնքվում է տեղում:

Արդեն տասն օր է գործարանի երկու մասնաճյուղերում խաղող են մթերում: Իհարկե, ոչ անցած տարվա գնով: Այս տարի մեկ կիլոգրամի դիմաց կվճարեն 115-240 դրամ՝ ըստ խաղողի տեսակի և որակի: Ձեռնարկատերը պարզաբանում է նաև մթերման ցածր գնի պատճառը:

Արմեն Գասպարյան - Քանի որ ռուբլու փոխարժեքն ընկել է, որոշեցինք մի փոքր էժան մթերել:

Պետական աջակցության ծրագրերով ավելացրել են սպիրտի տարաները, կառուցվում է նոր պահեստ: Մթերման ծավալների ավելացումը հնարավոր եղավ հումքի մթերման նպատակով կառավարության տրամադրած վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պայմանների փոփոխությունից հետո:

Խաղողի մթերման համար տրվող վարկերի սահմանաչափը 3 մլրդ դրամից բարձրացվել է 4 մլրդ դրամի: Վարկերի ժամկետը 1 տարուց երկարացվել է մինչև 3 տարի, մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը 3 ամսից դարձել է 1 տարի: Թեև անցած տարիներից մթերողները դեռ չվաճառված սպիրտ ունեն, միևնույնն է, խաղողի բերքը դաշտում չի մնա՝ հավաստիացնում են Էկոնոմիկայի նախարարությունում:

Գևորգ Ղազարյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ -180 հազար տոննա բերքի կանխատեսումը, ըստ մեր գնահատականների, ամբողջ բերքի մթերումը կապահովվի:

Այս տարի խաղողի բերքն աննախադեպ է՝ ասում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Շուրջ 50 ընկերություն արդեն համաձայնել է խաղող մթերել: Ըստ մթերողների հայտարարած թվերի՝ ընդհանուր առմամաբ պատրաստ են գնել 180 հազար տոննա խաղող: Առաջիկա օրերին մթերման գործընթացը կմեկնարկի նաև «Արարատ», «Նոյ», «Երևանի կոնյակի», ՄԱՊ, «Արմենիա վայն» ու այլ փոքր ու մեծ գործարաններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում