ՄՄարիա Գաբրիելյան

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումների ու ծրագրերի համալիրը

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումների ու ծրագրերի համալիրը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի և EBRD-ի Կոսվկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բջորլին Հանսենի հետ։

 

Կողմերը քննարկել են Կառավարության նոր ծրագրով նախատեսվող շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունները և հնարավոր համագործակցության շրջանակը։

 

Նախարար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հանդիպման նախաձեռնողականության համար, ապա հակիրճ ներկայացրել այն ծրագրերը, որոնք այս պահին իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

 

Նախարարը տեղեկացրել է, որ գործունեության այս շրջափուլում չափազանց կարևոր է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումները կյանքի կոչելը։

 

Նախարար Պետրոսյանը խոսել է երկրում ջրային ու անտառային ռեսուրսների արդյունավետ ու կայուն կառավարումից և այդ համատեքստում առաջնահերթ համարվող ենթակառուցվածքների զարգացումից։

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումների ու ծրագրերի համալիրը․ քննարկվել են Սևանա լճի հիմնախնդիրների երեք ուղղությունները և դրանց լուծումներին ուղղված միջազգային համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։

 

Անդրադարձ է կատարվել անտառապատ նոր տարածքների ավելացման և անտառկառավարման նոր պլանների կազմմանը։ Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնությունը։

 

Տիկին Կատարինա Բջորլին Հանսենը տեղեկացրել է, որ ներկայացված ծրագրերը համընկնում են այն ծրագրերի հետ, որոնք իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և հետաքրքրվել է այն ուղղություններով, որոնցով կողմերը կարող են միասին մշակել հայեցակարգեր և առավել ակտիվ համագործակցել։

 

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության առաջնահերթությունները: Նախարարը սերտ համագործակցության և փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն է հայտնել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում