ԳԳոհար Սարգսյան

«Վարչապետի գավաթ». փոփոխություններ մրցման կանոնակարգում

«Վարչապետի գավաթ». փոփոխություններ մրցման կանոնակարգում

Սեպտեմբերի 19-ին կայանալիք «Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կանոնակարգում կատարվել են որոշ փոփոխություններ: Մրցաշարին մասնակցելու պարտադիր պայմաններում կատարվել է լրացում:

Ըստ այդմ՝ հեծանվավազքին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը, որը ստորագրվելու է տեղում:

Հստակեցվել են նաև պարգևատրման պայմանները: Մասնավորապես, դրամական մրցանակներով կպարգևատրվեն ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցները:

ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք մրցմանը կարող են մասնակցել հաշվարկից դուրս և ստանալ միայն մասնակցության վերաբերյալ հավաստագրեր:

Սիրողական խճուղային հեծանվավազքն անցկացվելու է մեկ փուլով՝ Շորժայից դեպի Սևանի թերակղզի, և երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։

Մրցաշարին մասնակցելու համար ներկայացվում է հայտ՝ համաձայն կցված ձևի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճենները:

Մանրամասները՝ ստորև:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում