ԳԳոհար Սարգսյան

Հավանական է՝ սեպտեմբերի կեսերին Հայաստանում կլինի Pfizer պատվաստանյութը. ՀՀ ԱՆ

Հավանական է՝ սեպտեմբերի կեսերին Հայաստանում կլինի Pfizer պատվաստանյութը. ՀՀ ԱՆ

Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի կեսերին Հայաստանում կլինի Pfizer պատվաստանյութը: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարությունից չհայտնեցին, սակայն, թե ինչ քանակությամբ դեղաչափի մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Կառավարությունը Առողջապահության նախարարությանը 3 մլրդ 459 մլն դրամ հատկացրեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար:

«Նախատեսվում է ձեռք բերել 500 հազար դեղաչափ պատվաստանյութ՝ Sinopharm և Pfizer ընկերությունների արտադրության»,- տեղեկացրել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում