ԳԳոհար Սարգսյան

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման 1421 շահառու ստացել է շուրջ 6 մլրդ դրամ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման 1421 շահառու ստացել է շուրջ 6 մլրդ դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր 2021 թվականի օգոստոսի 31-ը):

Միջոցառման նպատակն էր օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:

Միջոցառումն իրականացվել է շուրջ մեկ տարի՝ 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հունիսը ներառյալ:

Այդ ընթացքում ՊԵԿ-ը յուրաքանչյուր ամիս ուսումնասիրել է միջոցառման պոտենցիալ շահառու հանդիսացող տնտեսվարողների գործունեության բազմաթիվ ցուցանիշները (աշխատատեղերի թվաքանակ, իրացման շրջանառություններ և այլն), որի արդյունքում 1421 տնտեսվարող սուբյեկտների տրամադրվել է շուրջ 6 մլրդ դրամի աջակցություն: 

Միջոցառման շահառու հանդիսացած և աջակցություն ստացած սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը՝ այստեղ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում