ՎՎարդան Հովսեփյան

Արթուր Թովմասյանը և Սերգեյ Ղազարյանը քննարկել են առաջիկայում նախատեսվող անելիքները

Արթուր Թովմասյանը և Սերգեյ Ղազարյանը քննարկել են առաջիկայում նախատեսվող անելիքները

Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։

Քննարկվել են հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ներկայացուցչության կողմից իրականացվող գործառույթներն ու աշխատանքները։

Սերգեյ Ղազարյանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել պատերազմի ընթացքում մշտական ներկայացուցչության կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերը, խոսել առաջիկայում նախատեսվող անելիքներից։

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել ներկայացուցչության աշխատանքը, ընդգծել Արցախի Հանրապետության տարբեր կառույցների հետ մշտական ու ակտիվ փոխգործակցության կարևորությունն ու արդյունավետությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում