ԼԼիլիթ Գասպարյան

Հայաստանի 25 համայնքից 35 ՏԻՄ աշխատակից մասնակցել է երկօրյա թրեյնինգի

Հայաստանի 25 համայնքից 35 ՏԻՄ աշխատակից մասնակցել է երկօրյա թրեյնինգի
Գերմանիայի միջազգագային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը 3 փուլով իրականացրել է 2-օրյա թրեյնինգներ համայնքների ակտիվ կանանց համար՝ նպատակ ունենալով զարգացնել հանրային խոսքի և հաղորդակցության իրենց հմտությունները:
 
Թրեյնինգների ընթացքում մասնակիցները ծանոթացել են հաղորդակցման տարբեր մոդելներին՝ վերբալ և ոչ վերբալ, հանրային խոսքի կառուցվածքին և պլանավորման ռազմավարությանը, ներկայացումների պատրաստմանը, բանակցային արվեստին, ձայնա-շնչառական կոմպլեքսային վարժություններին և հանրային խոսքը ճիշտ կառուցելու այլ գաղտնիքներին:
 
Միջոցառումներին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ԳՄՀԸ փորձագետներ Անժելա Սաղաթելյանը և Լիկա Մկրտչյանը, դասընթացավարներ Վարուժան Ավանեսյանն ու Արփինե Հակոբյանը:
 
ՏԿԵՆ ՏԻ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն իր խոսքում ողջունել է այս նախաձեռնությունը՝ շեշտելով ՏԻՄ աշխատակիցների և ավագանու անդամների համար հանրային խոսքի հմտության կարևորությունը, ինչպես նաև փորձի փոխանակման հնարավորությունը տարբեր ՏԻՄ-երի ներկայացուցիչների միջև: Ա․ Գիլոյանը ներկայացրել է նաև վարչատարածքային բարեփոխումները՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ուղղել իրենց հուզող հարցերը համայնքների միավորման վերաբերյալ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում