ԱԱննա Ավետիսյան

Խանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Խանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 17:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում գտնվող «Բոչկա» սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է որ բախվել են «ՎԱԶ 2106»,  «Hyundai» (վարորդ՝ Հ․ Հ․), «Nissan X-Trail» (վարորդ՝ Ե․ Ս․), «Infiniti» (վարորդ՝ Ա․ Ա․) և կայանած «Mitsubishi Montero» մակնիշների ավտոմեքենաները․  3 տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում