ՄՄարի Կոստանյան

Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար

Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար

Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար: Հայտարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ռուսական կողմը դա բացատրել է «որպես տեխնիկական վրիպակ», սակայն այն մինչ այժմ չի վերացվել:

ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի «Գնումներ» բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտը ԼՂ-ում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման և համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար: Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում