Հայտնաբերվել են երթուղայինների վարորդներ, ովքեր չեն ունեցել վարորդական վկայական

Հակահամաճարակային կանոնների խախտում է նաև տրանսպորտում կանգնած երթևեկելը: Տեսուչներն այսօր ընդամենը մեկ ժամվա ընթացքում մի քանի տրանսպորտային միջոցից այդ պատճառով իջեցրին ուղևորներ:

Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի փորձագետ) - Միկրոավտոբուսի դեպքում նստատեղից ավելի ուղևոր տեղափոխել, իսկ ավտոբուսների դեպքում իրավունք ունի նստատեղից ավելի կանգնած ուղևոր տեղափոխել, բայց պետք է պահեն սոցիալական հեռավորություն և անպայման կրեն դիմակներ:

Իսկ ահա դիմակ չկրելը, ըստ տեսուչների, ամենահաճախ հանդիպող խախտումներից է: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն այսօր ստուգայց էր իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում: Տրանսպորտային միջոցներում հակահամաճարակային կանոնների պահպանումը վերահսկող մշտադիտարկման ընթացքում ահա այսպիսի միջադեպեր էլ տեղի ունեցան:

Եթե քաղաքացին դիմակով չէր, տեսուչները խնդրում էին դիմակ կրել, բայց երբեմն այդ խնդրանքը վեճի էր վերածվում: Հատկապես կանայք են շատ ըմբոստանում, ասում էին տեսուչները, տղամարդիկ դիմակ կրելու հարցում ավելի պարտաճանաչ են:

Գոռ Հարությունյան - եթե հասարակական տրանսպորտում ուղևորները դիմակ չեն կրում, մենք այդ պահին զգուշացնում ենք, որ կրեն: Այդ պահին ում մոտ որ լինում է դիմակ և այդ պահին դիմակը կրում է, շարունակում է երթևեկությունը, այն ուղևորները, ովքեր դիմակներ չեն ունենում, իջեցնում ենք տրանսպորտային միջոցից:

17 օրում տեսչական մարմինն իրականացրել է 1160 մշտադիտարկում, կազմվել է 100 արձանագրություն: Մեր նկարահանման պահին՝ շուրջ մեկ ժամվա ընթացքում, մշտադիտարկամ արդյունքը հետևյալն էր:

Գոռ Հարությունյան - Իրականացվել է մոտ 820 մշտադիտարկում, կազմվել է 14 արձանագրություն:

Վերահսկողական գործառույթների ընթացքում նաև հայտնաբերվեցին վարորդներ, ովքեր չունեին վարորդական վկայական: Պարեկային ծառայության ոստիկանների միջոցով նրանց մեքենաները տեղափոխվեցին հատուկ պահպանվող տարածք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում