Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Հայաստանում առաջին անգամ բացվել է ադրբեջաներենի ուսուցման կենտրոն

ԳԳայանե Թամամյան

Հակառակորդին լավ ճանաչելու համար պետք է նրա լեզուն շատ լավ իմանաս: Կենտրոնի բանաձևն է:

Արամ Փոլադյան (ALC կազմակերպության հիմնադիր տնօրեն) - Կարողանաս այդ ամենն օգտագործել իր դեմ:

Հայաստանում առաջին անգամ բացվել է ադրբեջաներեն լեզվի մասնագիտացված կենտրոն: Նախաձեռնությունը 20-ամյա Արամինն է և նրա ավագ ընկեր Աշոտ Մովսիսյանինը: Երիտասարդ ադրբեջանագետն ասում է՝ իրենց հիմնած ALC կենտրոնի նպատակն է լրացնել մեր երկրում ադրբեջաներեն լեզվի ուսուցման բացը:

Արամ Փոլադյան - Սա սկսելուց առաջ դրել ենք հստակ նպատակ՝ զարգացնել բանակը, զարգացնել պետությունը, և սա, ամենայն վստահությամբ, դառնալու է մեր պետության, մեր հասարակության և, ամենակարևորը` մեր անվտանգային ոլորտի զարգացման առհավատչյան:

ALC-ն այս նախաձեռնությունն իրականացնում է Smart Armenia բարեգործական-հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Արման Նալբանդյան (Smart Armenia  բարեգործական-հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն) - Շատ ուրախ եմ, որ հանդիպեցինք ALC կազմակերպությանը և գտանք լուծումներ, և իրար հետ համագործակցելու, մեր պետության զարգացման համար դա շատ մեծ ներդրում ա լինելու:

Առաջին փուլում նախատեսվում է կենտրոն ընդունել 20 ուսանող, որոնց թվում կլինեն նաև 44-օրյա պատերազմի հետևանքով տուժածներ: Դասընթացը տևելու է 8 ամիս, որից հետո մասնակիցները բավարար չափով կտիրապետեն ադրբեջաներենին։ Այն իրականացվելու է ինչպես առկա, այնպես էլ առցանց տարբերակով, շաբաթական երկու օր՝ 2 ժամ տևողությամբ:

Արման Նալբանդյան - Smart Armenia բարեգործական-հասարակական կազմակերպությունը ALC կազմակերպության հետ դիտարկում ա մի քանի համագործակցության ծրագրեր: Կոնկրետ այս ծրագրով մեր 20 շահառուները ամբողջովին անվճար կանցնեն 8-ամսյա դասընթացներ:

Մի քանի օրից կհրատարակեն այն ձեռնարկը, որով դասավանդելու են ուսանողներին: Երիտասարդ, բայց արդեն շատ ծրագրեր ունեցող Արամ Փոլադյանը վստահեցնում է՝ դասընթացն ավարտելուց հետո բոլորն էլ կկարողանան արագ աշխատանք գտնել տարբեր ոլորտներում՝ ռազմականից մինչև քաղաքացիական:

Հեղինակ՝ Հերմինե Նալբանդյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում