ՄՄերի Եգորյան

Էջմիածնի Արամ Մանուկյան 1-ին թաղամասում ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները

Էջմիածնի Արամ Մանուկյան 1-ին թաղամասում ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները

Արամ Մանուկյան 1-ին թաղամասում ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին հայտնում է Էջմիածնի քաղաքապետարանը:

 

Թաղամասի բարեկարգման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականից. առաջնային լուծվել է ջրահեռացման հիմնախնդիրը, արդիականացվել է արտաքին լուսավորության ցանցը:

 
2020 թվականին ասֆալտապատվել է թաղամասի գլխավոր փողոցներից մեկը, իսկ այս տարի՝ ասֆալտապատման 2021 թվականի հսկայածավալ ծրագրով, ասֆալտապատվում է թաղամասի ևս 2 փողոց: 2022-ին, արդեն իսկ հաստատված ծրագրով, հիմնովին կասֆալտապատվի ևս 1 փողոց:
 
Մինչ բուն ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը, ասֆալտապատվող փողոցներում կատարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ տեղադրվել են եզրաքարեր, կատարվել են հարթեցման աշխատանքները, բարձրացվել են դիտահորերը:
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում