Պատվաստված լինելը չի ազատում դիմակ կրելու պարտավորությունից

Ստուգայցի հասցեն Աջափնյակ վարչական շրջանն էր, հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: 

Պատվաստված լինելը արդարացում չէ և չի ազատում դիմակ կրելու պարտականությունից, պարզաբանեց ՍԱՏՄ տեսուչը և առևտրի կենտրոնի մենեջերին հորդորեց առանց դիմակի մուտքը թույլ տալ միայն այն հաճախորդներին, որոնք կներկայացնեն փաստաթուղթ, որ դիմակ կրելու հակացուցում, այսինքն՝ շնչառական խնդիրներ ունեն: 

Ախտահանման գրանցամատյանն է, որտեղ նշված ամեն ինչ, ըստ տեսուչների՝ համապատասխանում էր սահմանված պահանջներին: 15 օրում իրականացրած 140-ից ավելի ստուգայցից Սննդի անվտանգության տեսչական մարմինը 10 արձանագրություն է կազմել: Տուգանքներ չեն սահմանվել, քանի որ առաջին նախազգուշացումից հետո տնտեսվարողները վերացրել են խախտումները: Այսօրվա ստուգայցի ընթացքում խախտումներ չարձանագրվեցին:

Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Բոլորը դիմակով են՝ թե՛ հաճախորդները, թե՛ աշխատակիցները, ինչը շատ գովելի է: Ախտահանիչներ բավարար քանակությամբ ունենք, կատարում են ախտահանություն:

Ուժեղացված ռեժիմով ստուգայցերը կշարունակվեն նաև առաջիկա օրերին, հանրապետության ամբողջ տարածքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում