Վիճաբանության ժամանակ տղամարդը մարմնական վնասվածք է հասցրել սուպերմարկետի աշխատակցուհուն

ԱԱրման Գալոյան

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 7.53-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Գայի պողոտայի սուպերմարկետ են մտել զինված ու ոչ սթափ անձինք։

Սուպերմարկետ մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ երեք տղամարդ վիճել են աշխատակցուհու հետ, ինչն էլ վերածվել է ծեծկռտուքի։ Արդյունքում՝ նրանցից մեկն աշխատակցուհուն մարմնական վնասվածքներ է պատճառել։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով ճշտվեց տղամարդկանց ինքնությունը։ Որոնողական ու բացատրական աշխատանքի արդյունքում նրանք ներկայացան ոստիկանություն և բացատրություններ տվեցին։

Նշանակվել են փորձաքննություններ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում