ՊԵԿ ուսումնական կենտրոնում հայրենիքի պաշտպանները հաջողությամբ անցել են թեստավորման փուլը

ԱԱրման Գալոյան

Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու նպատակով հայրենիքի պաշտպանների համար հարկային և մաքսային ուղղություններով կազմակերպված դասընթացներն ավարտվել են: Անցկացվել է նաև թեստային փուլը, որին մասնակցել է դասընթացի 15 մասնակից, 5 հոգի՝ հարկային, 10-ը՝ մաքսային գծով: Թեստավորման փուլում բարձր արդյունքներ ստացած մասնակիցները մաքսային և հարկային մարմինների տարբեր ստորաբաժանումներում պայմանագրային հիմունքներով աշխատելու առաջարկ կստանան: 

Ի դեպ, ՊԵԿ ուսումնական կենտրոնը հայրենիքի պաշտպանների համար «հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ ևս կազմակերպել էր անվճար դասընթաց: Տղաները բիզնես ոլորտում աշխատելու առաջարկներ նույնպես ստացել են: 

Նշենք, որ դասընթացները կազմակերպվել են Պետական եկամուտների կոմիտեի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի համագործակցության հուշագրի շրջանակում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում