ՄՄարիա Գաբրիելյան

Հրդեհ՝ «Բազումի լեռնաշղթա» կոչվող հատվածում. այրվել է խոտածածկույթ

Հրդեհ՝ «Բազումի լեռնաշղթա» կոչվող հատվածում. այրվել է խոտածածկույթ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 16։29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Բազումի լեռնաշղթայի» գագաթներից մեկի վրա ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող «Բազումի լեռնաշղթա» կոչվող հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։09-ին, մարվել՝ 19։27-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում