ԱԱրևիկ Աբելյան

ԱԺ պատվիրակությունն այցելել է Գորիսի պանթեոն

ԱԺ պատվիրակությունն այցելել է Գորիսի պանթեոն

Արցախից վերադառնալիս Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է նաև Գորիս, պանթեոնում հարգանքի տուրք մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Սյունիքում խոսել է Հայաստանի անվտանգային հարցերից:

Վլադիմիր Վարդանյան, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Սյունիքի անվտանգությունը չափազանց կարևոր է մեզ համար: Իմ բոլոր հայրենակիցներին ուզում եմ հետևյալ ուղերձը հղել. Հայաստանը և Հայոց աշխարհը գտնվում են մեկ անվտանգային միջավայրում: Այդ միջավայրում յուրաքանչյուրս պետք է օգտվի հավասար անվտանգությունից: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի բոլոր մարզերի միջև կապն առավել ուժեղանա և հետպատերազմյան շոկը հնարավորինս արագ վերանա և մենք կրկին անցնենք ՀՀ կերտմանը, ՀՀ-ում անվտանգային նոր միջավայրի ձևավորման գործընթացին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում