ՆՆարե Ոսկանյան

Ավտովթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում է. ԱՆ

Ավտովթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում է. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել այսօր Գետազատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին:

«Այսօր Գետազատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածներից 14 հոգի նախնական հետազոտություն է անցնում Արտաշատի բժշկական կենտրոնում: Նրանցից 1-ը վիրահատվում է:

Եվս 16 տուժած տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջիններս հոսպիտալացվել են 12 բաժանմունքում, 4-ը` վերակենդանացման»,- տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 08։23-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ, տուժել էին քաղաքացիներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում