ԱԱրման Գալոյան

«ՈՒԱԶ»-ը, կորցնելով կառավարումը, հայտնվել է ձորում. կա մեկ զոհ

«ՈՒԱԶ»-ը, կորցնելով կառավարումը, հայտնվել է ձորում. կա մեկ զոհ

2021 թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Տավուշի մարզի 51-ամյա բնակիչն իր «ՈւԱԶ 469» մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 25 կմ հատվածից 5 կմ հյուսիս-արևելք գտնվող «Քամուտ Ղաշ» կոչվող սարամասում, դաշտամիջյան ճանապարհով երթևեկելու ժամանակ կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի մասից և շուրջ 300 մ գլորվել ձորը, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի ուղևորը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում