ԱԱրման Գալոյան

ԲՏԱ նախարարությունը խնդիր է դրել նոր գաղափարներով հնարավորինս օգնել բանակի սպառազինությանը. Վահագն Խաչատրյան

ԲՏԱ նախարարությունը խնդիր է դրել նոր գաղափարներով հնարավորինս օգնել բանակի սպառազինությանը. Վահագն Խաչատրյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը խնդիր է դրել նոր գաղափարներով հնարավորինս օգնել բանակի սպառազինությանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը:

«Այդ աշխատանքը կատարվում է, ուղղակի խնդիրն այն է, որ պահանջները շատ մեծ են: Մեր բանակի պահանջների համար շատ մեծ ծավալներ են անհրաժեշտ»,- ասել է Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այժմ խոսքը 5-րդ սերնդի զինատեսակների մասին է:

«Մեր հիմնական մոտեցումն այն է, որ հիմա փորձենք մի քայլ առաջ գնալ նրանից, ինչ կար երեկ, որը նույնիսկ համարվում էր առաջադեմ: Մեր գիտնականների առջև այդ խնդիրն ենք դրել»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում