ԼԼիլիթ Գասպարյան

Անընդունելի է միջամտությունը վայրի բնության մեջ ապրող կենդանիների կենսակերպին. ԲԸՏՄ-ն՝ ճուռակի ձագերի հետ լուսանկարվելու մասին

Անընդունելի է միջամտությունը վայրի բնության մեջ ապրող կենդանիների կենսակերպին. ԲԸՏՄ-ն՝ ճուռակի ձագերի հետ լուսանկարվելու մասին

Օգոստոսի 31-ին «Բնապահպանի տուն» ոչ պետական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր վայրի, գիշատիչ թռչնի ձագերի հետ լուսանկարվելու մասին:

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ օգտատիրոջ կողմից լուսանկարը կատարվել է 6 տարի առաջ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում:

 

Պատկերված թռչունները «տափաստանային ճուռակ» տեսակի ձագեր են, որոնք այդ պահին դուրս ընկած են եղել բնից: Օգտատերը լուսանկարվել է ձագերի հետ և վերադարձրել բույն։

 

Տեսչական մարմինն անընդունելի է համարում վայրի բնության մեջ ապրող կենդանիների կենսակերպի միջամտությունը և նման դեպքերի նկատմամբ լինելու է խիստ հետևողական։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում