ԳԳոհար Սարգսյան

2021-ին Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ է ընդունվել շուրջ 500 երեխա

2021-ին Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ է ընդունվել շուրջ 500 երեխա

Թիվ 10 «Շուշան» մանկապարտեզում սեպտեմբերի մեկը սաների երկու խումբ դիմավորեց լիովին վերանորոգված ու կահավորված խմբասենյակներում:  Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի հետ համատեղ ներդրմամբ է կատարվել վերանորոգման աշխատանքները՝ ընդգրկելով նաև բուժքրոջ և մանկավարժի սենյակները, իսկ խմբասենյակների գույքը, ինչպես նաև ներքնակները և երեխաների զարգացմանը նպաստող դիդակտիկ խաղերը տրամադրել է Focus on Children Now - FCN կազմակերպությունը:

Քաղաքապետարանն իր հերթին է անհրաժեշտ խաղալիքներով համալրել խմբասենյակները: Վերանորոգված մասնաշենքի բացումը կատարվեց օրհնության կարգով: Ներկա էին քաղաքապետ Դիանա Գասպարյանը, համայնքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը:

Այլևս ամբողջությամբ գործող մասնաշենքը թեթևացրել է մանկապարտեզի ընդունելության հերթերը՝ հնարավորություն տալով ավելի մեծ թվով երեխաների ընդունելություն կազմակերպել առավել սեղմ ժամկետում: Այս տարի Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ է ընդունվել շուրջ 500 երեխա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում