Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Սահմանամերձ Բաղանիսն առաջին անգամ բարեկարգ ճանապարհ կունենա

ԳԳայանե Թամամյան

Սոնա Ղուզանյան (Բաղանիսի բնակիչ) - Էս ճանապարհը շատ լավ ա էս թաղամասի համար, ընդհանրապես գյուղի համար: Խոտ ա, անտառ ա, հողամաս ա՝ լրիվ էս կողմն ա, սելավների ժամանակ մեքենա չի կարողացել անցնի, ձմեռն էլ ներքևը կանգնել ա, ոտով բարձրացել:

Ճանապարհի շինարարությունը դեռ չի ավարտվել, բայց բաղանիսցի տիկին Սոնան արդեն անցյալ ժամանակով է խոսում իրենց գլխով անցած փորձությունների մասին: Սահմանամերձ Բաղանիսի գյուղամիջյան ամենաբանուկ և ամենաերկար ճանապարհը կառուցվում է առաջին անգամ՝ սուբվենցիոն ծրագրով, 70 տոկոսը՝ պետբյուջեից: Գյուղում սա երկրորդ սուբվենցիոն ծրագիրն է, նախորդը 2019-ին էր, երբ նորացվեցին խմելու ջրի չափիչ սարքերը:

Նարեկ Սահակյան (Բաղանիսի վարչական ղեկավար) - Այս թաղամասն է ընտրվել, որովհետև գյուղի ամենամեծ թաղամասերից մեկն է, ինչպես նաև ձմեռվա ամիսներին շատ անհարմար, ցեխ պայմաններ, նաև թեքությունը, այս ճանապարհն ունի նաև ռազմավարական նշանակություն:

Համայնքի միջոցներով ժամանակ առ ժամանակ խճապատվել է, բայց ամեն անգամ անձրևն ու սելավներն ավերել են: Խնդիրը կլուծվի տուֆապատման շնորհիվ:

Նարեկ Սահակյան - Սա Բաղանիսի համար նորություն է: Եթե ասֆալտապատվեր էս թեքության վրա, էլի չէր աշխատելու, շատ կարճ կյանք կունենար, այս տուֆը և՛ այլընտրանք է, և՛ գեղեցիկ, և՛ դիմակայուն:

Շինարարները Բաղանիսից են, տարբեր վայրերում տուֆով աշխատելու փորձ ունեն, հիմա ուրախ են, որ հերթը իրենց գյուղին է հասել: Ալեքսանդրն ասում է՝ հեշտ գործ չէ, բայց կարևորն արդյունքն է:

Ալեքսանդր Մադաթյան (Բաղանիսի բնակիչ) - Քար ա լինում, 3-4 անգամ եմ բարձրացնում, դժվար աշխատանք ա, բայց որակով ա: 

140 մ առաջ են գնացել, դա գործի գրեթե կեսն է․

Լյովա Մարդումյան (աշխղեկ) - Այս ճանապարհը 1750 քմ է լինելու, 380 գծամետր երկարությամբ, միայն ճանապարհ չի, ջրագիծ ա, ոռոգման ջուր ա: Դանդաղ ա առաջ գնում, ճանապարհը նեղ ա, ձեռքի աշխատանքը՝ շատ ա, բայց ժամանակին կհասցնենք: 

Այս ճանապարհը նաև դպրոց ու մանկապարտեզ է տանում, բաղանիսցիները հատկապես ուրախ են երեխաների համար, ստիպված չեն լինի մի քանի զույգ կոշիկ օգտագործել:

Անահիտ Կարապետյան (Բաղանիսի բնակիչ) - Երեխեքը չոր, ցամաք կգնան, դպրոցի տնօրենը մինչև անգամ ասում ա՝ ձեզ համար զապաս կոշիկ բերեք, որ հագնեք, ցեխում թաղված գնացել են:

Սուբվենցիոն ծրագրով սկսվել է նաև սահմանամերձ Կոթիի գյուղամիջյան մոտ 350 մ երկարությամբ ճանապարհի տուֆապատումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում