Կատարվել է մոտ 1000 մշտադիտարկում. տեսչական մարմինները շարունակում են ուժեղացված ծառայությունը

ԳԳոհար Սարգսյան

Տեսչական մարմինները շարունակում են ուժեղացված ծառայությունը՝ համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: 

«Լուրերի» նկարահանող խումբը հետևել է ընթացքին: 

Հակահամաճարակային կանոնների պահպանումը վերահսկելու գործին միացել են նաև Առողջապահության և  աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները: Երկու շաբաթում 87 արձանագրություն է կազմվել՝ հիմնական խնդիրը դիմակի բացակայությունն է եղել:

Տեսչական մարմնի մասնագետի խոսքով՝ դրական միտում կա՝ վարորդները սկսել են հետևել կանոներին, սակայն  քաղաքացիներից շատերը շարունակում են հանրային տրանսպորտում երթևեկել առանց դիմակի:

«Շուրջ 2 շաբաթ է՝ ՔՏՀԱ-ի ու ԱԱՏՄ-ի կողմից իրականացվում են ստուգայցեր հանրային տրանսպորտի ոլորտում: Կատարվել է մոտ 1000 մշտադիտարկում: Արձանագրություններ են կազմվել հանրային տրանսպորտի ոլորտում: 87 արձանագրություն է կազմվել ախտահանիչ հեղուկների, ինչպես նաև բացակայության հետ կապված: Սկզբնական օրերի մեր մշտադիտարկումներով՝ քաղաքացիները և մեր վարորդները դիմակներ չէին կրում: Օր օրի դրական տենդենց է նկատվում: Վարորդները կրում են, իսկ մեր քաղաքացիների մոտ դիմակները բացակայում են, ինչը մտահոգիչ է մեզ համար»,- ասել է ՔՏՀԱ-ի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի փորձագետ Գոռ Հարությունյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում