ՎՎարդան Հովսեփյան

Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է Շանթ Շեխերդիմյանին

Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է Շանթ Շեխերդիմյանին

Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի (DGSOM) մանկական վիրաբույժ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի Promise Armenian Institute-ի ղեկավարի՝ հանրային առողջապահության գծով առաջին տեղակալ:

 

Նոր պաշտոնում Շանթ Շեխերդիմյանը կղեկավարի հանրային առողջապահական հետազոտությունները, կմշակի UCLA համալսարանի դասախոսների և ուսանողների համար կրթական և հետազոտական հնարավորությունները, կկենսագործի UCLA-ին առնչվող առողջապահական նախաձեռնությունները և կուսումնասիրի ՀՀ առողջապահական համակարգի բարելավման գործում UCLA Global Health ծրագրի այլընտրանքային մոդելները:

 

Ծրագրված աշխատանքներն իրականացնելու համար Շանթ Շեխերդիմյանը կաշխատի նաև որպես ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական:

 

«Բժիշկ Շեխերդիմյանը Հայաստանում մատուցված ծառայությունների մեծ փորձ ունի, ուստի շատ ուրախ ենք ողջունել նրան խորհրդականի պաշտոնում»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Բժիշկ Շեխերդիմյանի փորձառությունն ու աջակցությունը անգնահատելի են հատկապես այս օրերին` հաշվի առնելով Արցախյան վերջին պատերազմի և COVID-19 համավարակի հետևանքով Հայաստանի առողջապահական ոլորտի լարվածությունը: Ակնկալում ենք շարունակել մեր աշխատանքը պարոն Շեքերդիմյանի հետ և ընդլայնել UCLA- ի ներգրավվածությունը Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներում»,- ասել է նախարարը:

 

«Promise Armenian Institute-ի առաքելություններից է UCLA-ի և Հայաստանի միջև միջառարկայական հետազոտությունների և հանրության վրա ազդեցության ծրագրերի համակարգումը, իսկ այս նոր պաշտոնը նպատակաուղղված կլինի բժշկության և առողջապահության ոլորտներում հենց այդ առաքելության իրականացմանը»,- նշել է Promise Armenian Institute-ի տնօրեն Աննա Կարագոզյանը:

 

«Մենք շարունակաբար աշխատում ենք սփյուռքի բարձր որակավորում ունեցող մասնագետներին Հայաստանի պետական հաստատությունների աշխատանքներում ներգրավելու համար: Բժիշկ Շեխերդիմյանի նշանակումը որպես առողջապահության նախարարի խորհրդական կարևոր քայլ է առողջապահության նախարարության հետ շարունակական գործընկերության իմաստով: Լիահույս ենք, որ տարբեր նախարարությունների և պետական հիմնարկների բարձրաստիճան պաշտոններում սփյուռքի որակյալ մասնագետների ներգրավումը շարունակական կլինի»:

 

«Մենք երախտապարտ ենք UCLA-ի Promise Armenian Institute-ին` Հայաստանի հանրային հատվածի կատարելագործման և զարգացման գործում իրենց գործընկերության և հանձնառության համար»,- հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում