ԱԱրման Գալոյան

Ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 1710 արձանագրություն. ոստիկանություն

Ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 1710 արձանագրություն. ոստիկանություն

Օգոստոսի 28-ին և 29-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները երթևեկության անվտանգության ապահովման նպատակով  ուժեղացված ծառայություն իրականացրեցին մարզերում։ Ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 1710 արձանագրություն, որից`

-  63-ը՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար, ընդ որում՝ նրանցից 18-ը նույն պահին զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից. 

- 33-ը՝ տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար. 

- 343-ը՝ առանց անվտանգության ամրագոտիով ամրակապվելու երթևեկելու համար.

-  29-ը՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերից մեկը սահմանված վայրում չփակցված վարելու համար.

-  1-ը՝ առանց մեկ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարելու համար.

-  28-ը՝ առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար։

Միջոցառման ընթացքում 49 տրանսպորտային միջոց տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ՝ տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում