ԱԱրման Գալոյան

Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներին պետական մշակութային քաղաքականությանը մասնակից դարձնելը նախարարության առաջնահերթություններից է. Վահրամ Դումանյան

Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներին պետական մշակութային քաղաքականությանը մասնակից դարձնելը նախարարության առաջնահերթություններից է. Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հանդիպման ընթացքում Բարսեղ Թումանյանը ներկայացրել է իր  պատկերացումներն ու դիտարկումները մշակույթի ոլորտում առկա խնդիրների և կարգավորումների վերաբերյալ: Նա մասնավորապես անդրադարձել է օպերային արվեստին առնչվող խնդիրներին և իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու օպերային արվեստի առաջընթացին վերաբերող պետական նախաձեռնություններին և միջոցառումներին: 

Նախարար Վահրամ Դումանյանն էլ իր կողմից նշել է, որ միջազգային ճանաչում և միջազգային համագործակցության մեծ փորձառություն ունեցող արվեստագետներին պետական մշակութային քաղաքականության մասնակից դարձնելու խնդիրը նախարարության առաջնահերթություններից է, և այս առումով կարևորվում է նաև Բարսեղ Թումանյանի՝ Հայաստանում լինելու որոշումն ու պատրաստակամությունը, ինչպես նաև դա է եղել Կարեն Դուրգարյանին Երևան հրավիրելու և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մոտիվացիաներից մեկը:

Նախարարն ընդգծել է նաև, որ մաեստրո Կարեն Դուրգարյանի առջև խնդիր է դրվել համախմբելու ոչ միայն թատրոնի ստեղծագործական ներուժը, այլև առավելագույնս ապահովելու թատրոնից դուրս գործող հայ արվեստագետների մասնակցայնությունն օպերայի և բալետի ոլորտների առաջընթացն ապահովող գործընթացներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում